Վենեսուելայի նախագահ ՆԻկոլաս Մադուրոն անսպասելիորեն պաշտոնից հեռացրել է երկրի առողջապահության նախարարին։ Այդ որոշումը նա կայացրել է առողջապահության վիճակի մասին կառավարության հրապարակած տվյալների ֆոնին, որոնք բացահայտում էին ոլորտի ճգնաժամի խորացումը , հայտնում է Reuters-ը։

Ըստ հրապարակված տվյալների՝ երկրում նորածնային մահացությունն աճել է 30 տոկոսով, մայրական մահացությունը՝ 65 տոկոսով, իսկ մալարիայով հիվանդացությունը անցած տարի աճել է 76 տոկոսով։ Գրանցվել է նաեւ դիֆտերիայով ու ԶԻկա վիրուսով հիվանդացության աճ։

Առողջապահության նախարար Անտոնիետու Կապորալին ընդամենը չորս ամսվա պաշտոնավարությունից հետո փոխարինել է դեղագործ Լուիս Լոպեսը։