Մայիսի 12-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում քամու հետեւանքով բարդին կոտրվել եւ ընկել է 3-րդ հարկի պատշգամբի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների եւ Երեւանի կանաչապատման ընկերության աշխատակիցների համատեղ գործողությունների շնորհիվ՝ վերամբարձ կռունկի օգնությոմբ, բարդին անվնաս հեռացվել է պատշգամբի վրայից:
.jpg)
.jpg)
.jpg)



























