93 տարեկանում մահացել էՖԻնլանդիայի նախկին նախագահ Մաունո Կոյվիստոն, հայտնում է «Ռոյթեր»-ը՝ վկայակոչելով նախագահական մամուլի ծառայությունը։

Նա կառավարել է երկիրը 12 տարի՝ 1982-1994 թթ։ Նրա օրոք է երկիրը անդամակցել ԵՄ-ին։

Կոյվիստոն ծնվել է 1923-ին նավաշինարանի հյուսնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայել է բանակում, ունեցել կապրալի կոչում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։