ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հասարակության հետ կապերի համար պատասխանատու իր վարչակազմի աշխատակիցները վատ են կատարում իրենց պարտականությունները: Այս մասին մայիսի 12-ին հայտնել է The Wall Street Journal պարբերականը: Թրամփը քննարկում է նաեւ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերին աշխատանքից հեռացնելու հարցը:

Ըստ պարբերականի`Թրամփը դժգոհ է, որ վարչակազմը չի կարողացել զսպել ՀԴԲ տնօրեն Ջեյսմ Քոմիին աշխատանքից հեռացնելուց հետո լրատվամիջոցներում ծավալված քննարկումները:

Ուրբաթ օրը Twitter-ի իր էջում Թրամփը գրել է, որ իր վարչակազմի ներկայացուցիչներն ունակ չեն մանրամասն պատասխանել լրատվամիջոցների հարցումներին` այն դեպքում, երբ ինքն ակտիվորեն աշխատում է: Նա հարց է տվել. «Արդյոք ավելի լավ չէ՞ չեղարկել ապագա բոլոր մամուլի բանավեճերը եւ գրավոր պատասխաններ տալ` հանուն ճշգրտության»: