Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարծում է, որ մայիսի 12-ին հաքերային գլոբալ գրոհի ժամանակ կարող էր ԱՄՆ Ազգային անվատանգության գործակալության (ԱԱԳ)  կողմից մշակված համակրգչային վիրուս օգտագործվել: Այս մասին նա գրել է իր  Twitter-ում:

«Ամերիկյան ծրագրային ապահովման գրոհի համար գործիքներ ստեղծելու ԱԱԳ որոշումը հիմա սպառնում է հիվանդանոցների հիվանդների կյանքին: Չնայած նախազգուշացումներին՝ ԱԱԳ-ն նման գործիքներ մշակել է: Այսօր մենք տեսնում ենք, թե դա ինչ արժե»,- նշել է Սնոուդենը:

Ուրբաթ զանգվածային հաքերային գրոհ էր սկսվել Իսպանիայի եւ Պորտուգալիայի տարածքում, որից հետո WanaCrypt0r 2.0  վիրուսը տարածվել էր՝ վնաս պատճառելով 74  երկրում: Դրա զոհերն էին դարձել հիվանդանոցները, էլեկտրացանցերը, բանկերը: Ընդհանուր առմամբ՝ գրանցվել էր 45 հազար գրոհ: