Երկու մարդ զոհվել է, նույնքան մարդ վիրավորվել Քաբուլում կառավարական ավտոբուսի պայթեցման հետեւանքով: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ահաբեկչական որեւէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: