Տղամարդը գրեթե 2 մլն ֆունտ սթերլինգ պարգեւատրություն կստանա՝ իր գտած վիկինգների գանձի համար, գրում է Metro-ն։

Դերեկ Մաքլեննանը հայտնաբերել էր գանձը Շոտլանդիայի հարավում դեռ 2014-ին։ Նրա գտած թանկարժեք իրերից են 10-րդ դարով տարեգրված արծաթյա ապարանջաններ ու կրծկալներ, ոսկե մատանի, էմալապատ խաչ ու թռչունի տեսքով ոսկե քորոց։

Թագավորի ու լորդերի գանձերի պահապանը՝ մարմին, որը պատասխանատու է սեփականատեր չունեցող ապրանքների ու ունեցվածքի համար, վճռել է, որ հայտնաբերված մոտ 100 իրերը պետք է փոխանցվեն Շոտլանդիայի Ազգային թանգարանին այն պայմանով, որ թանգարանը Մաքքելանին կվճարի 1․98 մլն ֆունտ սթերլինգ։