Մի տան ծառից երկու ծիրան մի պոկիր: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի 6/01 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցումկ նշել է Կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման  վարչության պետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով պատգամավորի մանդատից հրաժարվելու իր որոշմանը:

Արման Սահակյանը նշեց, որ միշտ կողմնակից է եղել,  որ քաղաքական գործիչը պիտի կարողանա լսել  իր քաղաքական թիմի որոշումները:

Հարցին, թե արդյոք ինքնաբացարկը պայմանավորված էր նրանով, որ մի տնից երկու հոգի չի կարող օրենսդիրում աշխատել, Ա. Սահակյանն ասաց.

«Չեմ կարծում: Ես այդ հարցին արդեն իսկ պատասխանել եմ: Այդպիսի մի երգ կա՝ մի տան ծառից երկու ծիրան մի պոկիր: Փաստացի, մեր հանրությունը դա արել է երկրորդ ընտրատարածքում: Կարծում եմ՝ նման խնդիր չկա, բայց ես ինքս եմ դեմ նման երեւույթներին»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ դեռ քննարկումներ չկան այն մասին, թե ինչ պաշտոն է ստանձնելու:

Նշենք, որ ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակով ընտրվել էին եւ Գալուստ Սահակյանը, եւ նրա որդին՝ Արման Սահակյանը: Վերջինս սակայն հրաժարվել է մանդատից: