ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր օգտահաշվում գրառում է արել, որտեղ ընդամենը «Մենք» բառն է, գրում է The Hill-ը: Ավելի ուշ թիվթը ջնջվել է, սակայն օգտատերերը փորձել են հասկանալ, թե ինչ է նա ցանկանում ասել, հաղորդում է Lenta-ն:

Լրագող Ջեսիքա Հյուզմանը ենթադրել է, որ Թրամփը ցանկացել է Queen խմբի We Will Rock You երգից մի հատված հրապարակել:

«Մեզ խմբագրման կոճակ է անհրաժեշտ»,-հայտարարել է թղթակից Ալեքս Կատրովիցը:

Հիլարի Քլինթոնի նախկին օգնական Ադամ Պարհոմենկոն օգտատերերին կոչ է արել օգտագործել #We հեշթեգը, որպեսզի ասեն Թրամփին, թե ինչ են մտածում նրա մասին: