ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձայնագրում էր իր բիզնես գործընկերների հետ բոլոր հեռախոսազրույցները, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Թրամփի մոտ աշխատող աշխատակիցներին։

Նշում են, որ ձայնագրություններն արվում էին Նյու Յորքի Trump Tower-ում։

Աղբյուրներից մեկը հավելել է, որ Թրամփը բանակցությունների ձայնագրությունները օգտագործում էր դատարանում որպես ապացույց։

Պարբերականը ճշգրտում է, որ Նյու Յորքում արգելված չէ հեռախոսազրույցների ձայնագրությունը։

 Այս տեղեկության կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել։