Ժամը 14.00 –ի դրությամբ Երեւանու ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 25,04 տոկոսը (210903): Նման տվյալներ է հաղորդում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ի տարբերություն ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների` մայրաքաղաքում ընտրողների ակտիվությունը ավելի քան 8 տոկոսով ցածր է:

Ստորեւ ներկայացվում է ընտրողների մասնակցության թիվն ըստ վարչական շրջանների.

Աջափնյակ  – 28,81 տոկոս,

Ավան– 36,01 տոկոս,

Արաբկիր – 22,5 տոկոս,

Դավթաշեն– 25,89 տոկոս,

Էրեբունի– 26,29 տոկոս,

Կենտրոն– 21,61 տոկոս,

Մալաթիա-Սեբաստիա– 20,76 տոկոս,

Նոր Նորք– 23,87 տոկոս,

Նորք Մարաշ– 30,21 տոկոս,

Նուբարաշեն– 31,26 տոկոս,

Շենգավիթ – 29,97 տոկոս,

Քանաքեռ-Զեյթուն– 18,63 տոկոս:

Այսպիսով, ամենաակտիվը Ավան վարչական շրջանի բնակիչներն են, իսկ պասիվը` Քանաքեռ-Զեյթունի:

Քվեարկությունը կավարտվի 20.00-ին: Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։

«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում են Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Խաժակյանը։

«Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակի առաջատարը Զարուհի Փոստանջյանն է։ Երկրորդ համարը Մնացական Պարակշիեւն է, իսկ երրորդը՝ Սոնա Աղեկյանը։

Հայաստանի հանրապետական կուսակցությունից քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ցուցակի առաջին եռյակում են նաեւ շախմատիստ Սմբատ Լպուտյանն ու ծրագրավորող, «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։