Ավստրիայի կանցլեր եւ Սոցիալ-դմոկրատական կուսակցության նախագահ Քրիստիան Կերնը կառավարության փլուզման համար պատասխանատու է համարել կոալիցիոն գործընկերոջը`Ավստրիական ժողովրդական կուսակցությանը եւ չի բացառել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Պետք է խոստովանել, որ ուրբաթ օրը Ավստրիական ժողովրդական կուսակցությանը չեղարկեց կոլաիցիան, երբ տեսախցիկների առջեւ ասվեց, որ նրանք այլեւս չեն ցանկանում աշխատել, ու վերջը եկել է: Կարելի է երկար քննարկել այն ձեւաչափը, թե ինչպես է դա արվել եւ ինչու հենց ԱԳՆ-ում, բայց այժմ առաջիկա ամիսներին պետք է որոշել` ինչպես նախապատրաստվել անցումային շրջանին: Իսկ մինչ այդ երկրի շահերից ելնելով` պետք է շարունակել աշխատանքն ու բարեփոխումները», - ասել է կանցլերը:
Նրա խոսքով` այս տարի թեժ քննարկումներ կծավալվեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների շուրջ:
Նա նաեւ նկատել է, որ Ավստրիական ժողովրդական կուսակցությունը պատասխանատվություն է կրում նախարարների կաբինետի ապագայի համար:




























