Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 14-ին, ժամը 10:39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 106-րդ կմ-ին «Iveco» մակնիշի 777 OD 17 համարանիշի (վարորդ՝ 36-ամյա Գարիկ Ք.) բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, մեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Shamshyna.com-ի փոխանցմամբ, ավտոմեքենան բարձված է ցեմենտով և հատուկ վերամբարձ կռուկ է պետք, որպեսզի այն դարձի բերեն և դուրս բերեն երթևեկելի գոտի: Վարորդը ենթարկվել է փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած):