Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 12:49-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարամեջ գյուղի 6-րդ փողոցի սկզբնամասում ամբողջությամբ այրվում է «Volkswagen Golf» մակնիշի 35 DX 152 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 13:20-ին: