Մայիսի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհիի 70-րդ կ/մ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի սյանը եւ ընկել փոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























