Հանրապետության տարածքում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +11+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +11+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +16+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +11+16,

Լոռիում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+17,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +13+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +11+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +17+22,

Արարատում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+23,

Արմավիրում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +11+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+23,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +9+14, ցերեկը` +17+19,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +11+14,

Արցախում՝ գիշերը` +8+12, ցերեկը՝ +15+19: