Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը ժամը 17։00-ի դրությամբ կազմել է 34,52% (290737)։ Նման տվյալներ է ներկայացրել ԿԸՀ-ն։ Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ մայրաքաղաքի ընտրողների ակտիվությունը գրեթե 15 տոկոսով ցածր է։
Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը՝ ըստ վարչական շրջանների
Աջափնյակ– 38,5%,
Ավան– 46,72%,
Արաբկիր – 32,72%,
Դավիթաշեն – 35,97%,
Էրեբունի – 34,96%,
Կենտրոն – 31,47%,
Մալաթիա- Սեբաստիա – 27,6%,
Նոր Նորք – 33,78%,
Նորք Մարաշ– 42,13%,
Նուբարաշեն– 44,02%,
Շենգավիթ – 40,23%,
Քանաքեռ- Զեյթուն- 27,08%.
Այսպիսով ամենաակտիվը շարունակում են մնալ Ավան վարչական շրջանի բնակիչները, իսկ ամենապասիվը՝ Քանաքեռ- Զեյթունի։
Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00-ին։ Քաղաքային իշխանություններում տեղերի համար պայքարում են ընդամենը երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք» ընդդիմադիր դաշինքը ու վերջերս ստեղծված «Երկիր ծիրանի» կուսակցությունը ։ Ավագանին, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ձայների մեծամասնությամբ կնշանակւ Երեւանի քաղաքապետին։ Քաղաքապետի թեկնածուներն են համամասնական ցուցակների առաջին համարները՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), նոր գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը («Ելք» դաշինք) ու «Ժառանգություն» կուսակցության նախկին բազմամյա անդամ Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։




























