«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Սիրիայի արեւելքում՝ հնագույն քաղաք Դուրա Եվրոպոս քաղաքի շրջանում հնագույն արձաններ են ոչնչացրել, հայտնում է Al Manar-ը՝ վկայակոչելով ահաբեկիչների տարածած հոլովակը:
Հոլովակում գրոհայիններն արձանները եւ արտեֆակտները ոչնչացնում են վերամբարձ կռունկի միջոցով:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԻՊ-ն իր վերահսկողության ներքո էր վերցրել Սիրիայի հնագույն քաղաք Պալմիրան: Գրոհայինները ոչնչացրել էին ամֆիթատրոնը եւ քառամույթը՝ 4 մուտքեր ունեցող շենքը: Ճարտարապետական 2 հուշարձանն էլ մտած էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:
Isis says it discovered new ancient ruins in al-Salhiyah, Albukamal. (Dura-Europos ruins). Statues destroyed: pic.twitter.com/HVAQrwT7AG
— Hassan Hassan حسن (@hxhassan) May 13, 2017




























