Առաջին դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն առաջարկում է վերացնել Ադրբեջանը: Մայիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում Վարդանովն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին հավասար սպառազինություն չունի: 

«Մինչեւ 1991 թվականը սպառազինություն ընդհանրապես չկար: Իսկ 1991-ին Ադրբեջանը ԽՍՀՄ-ից որպես ժառանգություն ավելի շատ ստացավ, քան Հայաստանը»,- կարծում է Վարդանովը:

«Մենք մշտապես վատ ենք զինված եղել: Անհավասարակշռությունը շարունակվում է՝ շնորհիվ նրանց նավթադոլարների: Դա կլինի, քանի որ թուրքերը հարուստ են: Ես առաջարկում եմ ընդհանրապես վերացնել այդ պետությունը, բաժանել»,- հայտարարեց Վարդանովը:

Առաջին հերթին նա առաջարկում է հասարակությանը պատրաստել գրոհի, պատրաստել բանակը. «Զորավարժությունների 99%-ը պետք է անցկացվեն ադրբեջանական տարածքի նման տարածքում, սովորեն լեզուներ, պատրաստ լինեն նրանց տարածքում աշխատել: Երբ հանրությունը պատրաստ լինի, նրանք իրենց հանգիստ կպահեն»,- հայտարարեց Վարդանովը: Որպես ագրեսիայի «հաջող» օրինակ՝ նա նշեց Հիտլերի փորձը, ով առանց ջանքի ստացավ Ավստրիան ու Չեխոսլովակիան: Նա առաջարկում է սկսել իրական հայկական տարածքներից:

«Մեր գլխավոր սպառազինությունը մեր ուղեղն է: Մեր առավելությունը հիմա մոտիվացիան է: Թուրքերը նույնպես լավ կռվողներ են: Բայց մենք մոտիվացիա ունենք՝ մենք փախչելու տեղ չունենք: Եվ գործ ունենք բարբարոսների հետ: Ուստի ստիպված գնում ենք հերոսության»,- կարծում է Վարդանովը: