Իսպանիան ուժեղացնում է ճնշումը Վենեսուելայի իշխանությունների վրա, որտեղ ապրիլի սկզբից շարունակվում են զանգվածային ցույցերը, սակայն պատժամիջոցների սահմանումը քիչ հավանական է, քանի որ դրանից կտուժեն նաեւ այդ երկրի քաղաքացիները։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսը։

«Մենք ուժեղացնում ենք Վենեսուելայի վրա ճնշումը, բայց ինչ վերաբերում է պատժամիջոցներին, դրանցից կտուժի նաեւ Վենեսուելայի ժողովուրդը, որն այս պահին առանց այն էլ տառապում է», -Բրյուսելում ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո հայտարարել է Դաստիսը։ 

Իսպանիայի ԱԳ նախարարը նաեւ հույս է հայտնել, որ «ստեղծված իրադրությունում երկու կողմերն էլ որքան հնարավոր է արագ համաձայնության կհանգեն եւ դուրս կգան այդ իրավիճակից»։