Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներւը՝ դրանք անվանելով տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության սպառնալիք, ինչպես նաեւ սպառազինությունների չտարածման վերահսկողության միջազգային համակարգի խախտում։
Լեհաստանի ԱԳՆ-ն Փհենյանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել սադրիչ գործողությունները եւ հետեւել միջազգային պարտականություններին, հաղորդում է «Ռադիո Լեհաստան»-ը։
Մայիսի 14-ի գիշերը Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել իր արեւմտյան ափից։ 23 րոպեում հրթիռն անցել է մոտ 800 կմ եւ ընկել Ճապոնական ծովի տարածքից 400 կմ հեռավորությամբ։




























