Երեւանում մայիսի 13-ին երեկոյան, նախնական տվյալներով, իրենց որդու կողմից դանակահարված ամուսինների եւ ինքնասպանության փորձ կատարած որդու առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ի երեկոյան Երեւանում, նախնական տվյալներով որդին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է իր ծնողներին, այնուհետեւ՝ նետվելով շենքի 6-րդ հարկից՝ ինքնասպանության փորձ կատարել: Գայանե Մաժինյանը եւ Սուրեն ու Վլադիմիր Կանջարյանները հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում են:




























