Ֆիլիպինների կոնգրեսի կոմիտեն մերժել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի իմփիչմենթի պահանջը, հաղորդում է BBC-ն։

Արդարադատության կոմիտեի անդամները միաձայն դեմ են արտահայտվել նախագահի դեմ բողոքներին, որոնք ներկայացրել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Հարի Ալեխանոն։

Ալեխանոն Դուտերտեին մեղադրել է իր լիազորությունները չարաշահելու, առանց դատարանի որոշման թմրավաճառների եւ թմրամոլների սպանությունը հավանության արժանացնլու եւ երկրի ծովային սահմանների անվտանգությունն ապահովել չկարողանալու մեջ։

2016 թվականին ստանձնելով երկրի ղեկավարությունը՝ Դուտերտեն խոստացել է  արմատախիլ անել երկրում թմրաբիզնեսն ու կոռուպցիան՝ անհրաժեշտության դեպքում միլիոնավոր կյանքեր զոհաբերելով։ Անցյալ տարվա դեկտեմբերին նա խոստովանել է, որ անձամբ է սպանել երեք թմրավաճառի։