Թաիլանդի մայրաքաղաքի կենտրոնում գործի է դրվել պայթուցիկ սարք։ Bangkok Post-ի փոխանցմամբ երկու մարդ է տուժել։
Պարբերականի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20։30-ին Ազգային թատրոնի շենքի առաջ։
Ոստիկանությունը շղթայել է դեպքի վայրը։ Պարբերականը նշում է, որ իրավապահները պարզում են պայթուցիկի տեսակը։





























