Ամերիկյան մասնավոր SpaceX ընկերությանը պատկանող Falcon 9 հրթիռակիրը ուղեծիր է արձակել Inmarsat-5 F4 հեռահաղորդակցական արբանյակը, որը, մյուս արբանյակների հետ, բարձր որակի ինտերնետային կապ կապահովի օդանավերի համար, հաղորդում է BBC-ն:
Falcon 9-ն արձակվել է Կանավերալ հրվանդանից: 32 րոպե անց ընկերությւոնը հաղորդել է, որ արբանյակը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր:
Inmarsat-5 F4-ը լինելու է չորրորդ արբանյակը Global Xpress խմբում, որը տեղակայված է՝ օդում, ծովում ու ցամաքում ինտերնետ ապահովելու համար:
Boeing կորպորացիայի կողմից արտադրված Inmarsat-5 F4-ը վեց տոննա է կշռում: Տվյալ պահին սա ամենամեծ բեռն է, որը Falcon 9-ը դուրս է բերել ուղեծիր:





























