Մեքսիկայի Սինալոա նահանգի Կուլյական քաղաքում գնդակահարել են թմրանյութերի վաճառքի մասին հրապարակումներով հայտնի լրագրող Խավիեր Վալդեսին: BBC-ի հաղորդմամբ՝ Վալդեսին սպանել են իր իսկ հիմնած պարբերականի խմբագրության շենքի դիմաց:

2011 թվականին Վալդեսը Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից մրցանակի էր արժանացել թմրանյութերի վաճառքի խնդրին նվիրված հրապարակումների համար:

Լրագրողական կարիերայի 30 տարիների ընթացքում Վալդեսը հետաքննել է Մեքսիկայի նարկոկարտելների եւ հանցավոր խմբավորումների գործունեությունը՝ ներառյալ Սինալոայի հզոր նարկոկարտելի:

Ենթադրվում է, որ Սինալոայի նարկոկարտելին է բաժին հասնում Մեքսիկայից ԱՄՆ հասնող թմրանյութերի ամբողջ խմբաքանակի մեկ քառորդը: