Եվրոպական  խորհրդի դատարանը խոստովանել է, որ ԵՄ-ի եւ Սինգապուրի միջեւ պատրաստված ազատ առեւտրի համաձայնագրի որոշ կետեր պահանջում են ԵՄ երկրների հավանությունը։ Այսպիսով, Եվրամիության երկրները չեն կարող իրենց հայեցողությամբ նման համաձայնագրեր կնքել, եւ ազգային խորհրդարանները պահպանում են դրանք արգելափակելու հնարավորությունը։ Համապատասխան վճիռը դատարանը կայացրել է մայիսի 16-ին, հաղորդում է DW-ն։

Եվրահանձնաժողովը՝ Ժան-Կլոդ Յունքերի ղեկավարությամբ, ձգտում էր բացառել ազգային խորհրդարանների ազդեցությունը ազատ առեւտրի շուրջ համաձայնագրի ընդունման գործընթացի վրա։ Եվրանահձնաժողովի ներկայացուցիչների կարծիքով՝ դատարանի որոշումը կարող է «կաթվածահար» անել Եմ առեւտրային քաղաքականությունը։ Տեսականորեն, ընդամենը մեկ ազգային խորհրդարանի վետոն բավական է համաձայնագիրն արգելափակելու համար։