Կենտրոնական Չինաստանում վառոդ արտադրող գործարանում պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել, մեկ վիրավոր կա, եւս երկու մարդ անհետ կորած է համարվում:

Հունան նահանգի վարչակազմի տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում, «Մինթայ» ընկերության գործարանում: Պայթյունի պատճառները հետաքննում են: