ՀՀ վարչապետը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու մասին։

Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`

Արմեն Մարգարյանին 2017 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն այսօր՝ մայիսի 16-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա «Ծառուկյան» դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: