Պարսից ծոցի երկրները նախապատրաստել են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման առաջարկների փաթեթ՝բնակավայրերի շինարարության մասնակի սառեցման դիմաց, հայտնում է Cursor-ը։

Իսրայելին առաջարկում են սառեցնել շինարարությունը խոշոր բնակավայրային բլոկներից դուրս ու վերացնել առեւտրային սահմանափակումները Գազայի հատվածի նկատմամբ։ Դրա դիմաց Իսրայելին առաջարկում են Իսրայելի ու որոշ արաբական երկրների միջեւ էլեկտրամատակարարման ուղիղ գծերի տեղադրում, իսրայելական ավիաընկերություններին Պարսից ծոցի պետությունների օդային տարածքում թռչելու թույլատվություն ու առեւտրային սահմանափակումների չեղարկում։

Այդ առաջարկները ըստ երեւույթին կներկայացվեն Դոնալդ Թրամփին Սաուդյան Արաբիա նրա ծրագրված այցի ընթացքում։ Դրանից հետո Թրամփը կժամանի Իսրայել բանակցությունների։