ԿՀՎ-ն հաստատված փաստ է համարում ռուսական հատուկ ծառայությունների մասնակցությունը ԱՄՆ ընտրություններին կիբերմիջամտությանը։ Այս մասին RT–ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Ֆրից Հորնյակը։

ԿՀՎ-ում պատասխանել են հեռուստաալիքի հարցմանը՝ ԿՀՎ նախկին աշխատակից Ռեյ Մաքգովերի ելույթի առթիվ, որը հավաստիացնում էր, որ նախագահական ընտրություններին կարող էր միջամտել հենց ԿՀՎ-ն, մասնավորապես դրա ղեկավար Ջոն Բրենանը։

«Ռուսական հատուկ ծառայությունները պատասխանատվությունը ընտրությունների հետ կապված կիբերհարձակմանը, հաստատված փաստ է, բայց զարմանալի չէ, որ RT–ի նման քարոզչական ալիքը փորձում է խեղաթյուրել այդ փաստերը։ Ոչ մի հարգարժան լրատվամիջոց չի կասկածում Ռուսաստանի մեղավորությանը»,- հայտնել է Հորնյակը։