Շվեյցարիայում ադամանդե ականջօղերը, յուրաքանչյուրը՝ շուրջ 16 կարատ, վաճառել են ռեկորդային գումարով՝ 57.4 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Միաժամանակ, այս գումարը զգալիորեն պակաս է եղել նախնական գնահատումից. ակնկալվում էր զարդի համար 70 մլն դոլար ստանալ: Երկու քարերն էլ կատարյալ են, դրանք արդյունահանվել են ՀԱՀ-ի հանքերում:

Ականջօղերի գնորդը չի ցանկացել հայտնել անունը: Զարդը «Ապոլոն եւ Արտեմիդա» անունն է ստացել: Դրանք նման են իրար՝ բացառությամբ գույնի. «Ապոլոնի» ադամանդը երկնագույն է, «Արտեմիդա»-ինը՝ վարդագույն: Այդ պատճառով տարբեր է եղել նաեւ ադամանդների գինը. «Ապոլոնը» վաճառվել է 42.5 մլն, «Արտեմիդան»՝ 15.5 մլն դոլարով: