Եվրամիությունը Հայաստանին 10 մլն եվրո կհատկացնի՝ Արարատյան դաշտում կաթիլային ոռոգման համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը նշեց, որ ծրագիրը կիրականացվի Արարատի եւ Արմավիրի մարզերում:

Ծրագրի նպատակը ջրի ֆիլտրերով ավազանների կառուցումը եւ կաթիլային ոռոգման ներքին ցանցերը ֆերմերային տնտեսություններ հասցնելն է:

«Հուսով եմ՝ աշնանը կարող ենք ծրագրի մասին համաձայնագիրը ստորագրել:  Պատրաստվում ենք ներգրավել հնարավորինս շատ ֆերմերների: Ծրագրի շրջանակում մենք նրանց խորհրդատվության կտանք նաեւ ավելի բարձր հավելյալ արժեքով կուլտուրաների աճեցման վերաբերյալ»,- նշեց Հարությունյանը: