ԱՄՆ Կոնգրեսը Հետախուզությունների դաշնային բյուրոյից (ՀԴԲ) պահանջել է նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի տեսագրությունը՝ New York Times-ի հրապարակումից հետո։

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի վերահսկողության ու պետական բարեփոխումների կոմիտեի նախագահ, հանրապետական Ջեյսոն Չաֆեթսի նամակում ասվում է, որ անհրաժեշտ փաստաթղթերը պետք է տրվեն մայիսի 24-ից ոչ ուշ, հաղորդում է BBC-ն։

Չաֆեթսը դիմել է ՀԴԲ-ին ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներից հետո, որտեղ ասվում է, թե Թրամփը Քոմիին խնդրել է դադարեցնել իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի՝ Ռուսաստանի հետ կապերի հետաքննությունը։ Սպիտակ տունը հերքում է մեղադրանքները։

«Այն ընթացքում, երբ նախագահը շատ անգամ կարծիք է հայտնել, որ գեներալ Ֆլինը արժանապատիվ մարդ է, ով ծառայել է մեր երկրին ու պաշտպանել այն, նախագահը երբեք չի խնդրել Քոմիին կամ որեւէ մեկին որեւէ հետաքննություն փակել, ներառյալ՝ գեներալ Ֆլինի նկատմամբ հետաքննությունը», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։