Գերմանիան կվերականգնի սահմանային վերահսկողությունը G20 գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա հուլիսի 7-8-ը, Համբուրգում, հաղորդում է DW-ն։

«Շենգենյան ներքին սահմանները նորից վերահսկողության տակ կառնվեն՝ կապված անվտանգության ոլորտում բարձր պահանջների հետ», - Die Welt պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ վերահսկողություն կսահմանվի շենգենյան օդային, ցամաքային եւ ծովային սահմաններին։ Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը արդեն գրավոր այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովին, Եվրոպական խորհրդին, ԵՄ անդամ երկրներին, ներքին գործերի նախարարների համաժողովի մասնակիցներին եւ Համբուրգի իշխանություններին։