Մայիսի 16-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ գտնվող կանգառից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 56-ամյա Արամայիս Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կանանցի դրամապանակ, որի մեջ եղել է սուպերմարկետի բոնուս քարտ եւ 23.540 դրամ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Թ.-ն գողությունը կատարել է նույն օրը, ժամը 17-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ՝ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում, 36-ամյա Սիրանուշ Մ.-ի պայուսակից:

Կատարվում է քննություն: