Մայիսի 16-ին, ժամը 11.35-ին, 42-ամյա Ռոբերտ Պ.-ն ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացրել «10377», «WAFFENFABRIK STEYER» գրառումով ատրճանակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա իրավապահներին հայտնել է, որ Աքորի գյուղի իրենց այգու նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է պատին ամրացված դարակից, և որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը: