Ինդոնեզիայի իսլամական դատարանը 2 տղամարդու մահակի 85 հարվածի է դատապարտել նույնասեռական սեքսի պատճառով, հայտնում է Reuters-ը:

Որպես նույնասեռականության պատիժ մահակով ծեծը Ինդոնեզիայի Աչեխ նահանգում կիրառվում է  2014 թվականից:

Մեղադրող կողմը 80 հարված է պահանջել, սակայն դատարանը որոշել է, որ «ապացուցվել է արվամոլության ակտը, եւ ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել»: Ի դեպ, դատապարտյալները հայտարարել են, որ դատավճիռը չեն բողոքարկելու: