Մոսկվայի Արբատի շրջանի բնակարաններից մեկում կինը հայտնաբերել է երկվորյակ քրոջ զմռսված մարմինը, փոխանցում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գերծակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Նշվում է, որ նախօրեի երեկոյան ոստիկանություն դիմած կինը հայտնել է, որ Նոր Արբատ փողոցի վրա գտնվող բնակարանում հայտնաբերել է իր երկվորյակ քրոջ մարմինը:
«Բնակարան այցելած ոստիկանները մահճակալի վրա հայտնաբերել են տանտիրուհու զմռսված մարմինը՝ բռնի մահվան արտաքին նշանների բացակայությամբ»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ մարմինը դիահերձարան է ուղարկվել, որտեղ մասնագետները կպարզեն մահվան վաղեմությունը եւ ճշգրիտ պատճառները:





























