Բարեկեցության բարձր մակարդակ ունեցող մարդկանց մեծամասնությունը, որոնք մասնակցել են UBS- ի հարցմանը, համարում են, որ այս ժամանակաշրջանը  (առանց ժամանակային սահմանների նշման) ամենաանկանխատեսելին է պատմության մեջ։ Շվեյցարական բանկի զեկույցում ասվում է, որ նման տեսակետ է հայտնել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Հոնկոնգի, Սինգապուրի ու Մեքսիկայի 2842 քաղաքացիների 82 տոկոսը։ Նրանցից յուրաքանչյուրը ունի առնվազն 1 մլն դոլարի ներդված ակտիվներ։

Հարցման մասնակիցների երեք քառորդը քեշը հուսալի այլընտրանք է համարում այն ժամանակ, երբ շուկայում անորոշություն է տիրում։ Մոտ կեսը՝ 51 տոկոսը, պահպանում է լավատեսություն, հույս ունենալով, որ անձնական ֆինանսների իրավիճակն առաջիկա 12 ամիսներին կբարելավվի, 13 տոկոսը վախենում է վատացումից, մնացածը զգալի փոփոխություններ չեն ակնկալում։

Միլիոնատերերի ավելի քան երեք քառորդը ենթադրում է, որ զգացմունքները հիմա ավելի զգալի դեր են կատարում հասարակական կարծիքի ձեւավորման հարցում, քան փաստերը, մասնավորապես հենց էմոցիաներն են որոշել վերջին ընտրությունների արդյունքները։ Հարցման մասնակիցների 68 տոկոսը դժգոհում է տեղեկությունների  չափից մեծ հոսքից, որը ոչ թե օգնում, այլ խանգարում է կարեւոր որոշումներ կայացնելից։ Իսկ 72 տոկոսը նշում է, որ կարճաժամկետ գործոնները ու ռիսկերը շեղում են իրենց երկարաժամկետ ֆինանսական պլանավորումից։

Բայցեւայնպես հարցման մասնակիցների մեծ մասը՝57 տոկոսը, վստահ է, որ իրենք կարող են հաղթահարել անորոշությունը ու իրականացնել երկարաժամկետ նպատակներ։ Իսկ երկու երրորդը հույսը դրել է փորձագետների օգնության վրա ու պատրաստ է վճարել նրանք ռեկոմենդացիաների համար։

Ունեւոր մարդիկ հիմնականում հակված են հավատալ թերթերին (70%) ու առաջատար հեռուստաալիքներին (63%), ընդ որում հեռուստատեսության հանդեպ վստահությունը զգալի չափով կախված է երկրից՝ Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը կազմում է 75 տոկոս, իսկ Իտալիայում ու Մեքսիկայում՝ ընդամենը կեսը։

Մեքսիկայի ամենամեծ խնդիրը, ըստ միլիոնատերերի, կոռուպցիան է։ Բրիտանացիներին մտահոգում է Brexit-ի շուրջ բանակցությունները։ Իտալացիները մտահոգված են գործազրկությամբ, շվեյցարացիները՝ անշարժ գույքի գներով։ Իսկ Ճապոնիայի բնակչությանը հուզում է բնակչության ծերացման խնդիրը։