Լեհաստանի վառոդի գործարանում պայթյունի հետեւանքով 17 մարդ է տուժել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխնացմամբ՝ այս մասին հայտարարել է տեղի փրկարարական ծառայության ներկայացուցիչը։
«Պայթյունի հետեւանքով 17 մարդ է վիրավորվել, նրանցից 15-ը բժշկի է դիմել, 4-ը հիվանդանոց են տեղափոխվել եւ նրանցից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասել է փրկարարների ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ ներկա դրությամբ երկու մարդ է գտնվում շինության փլատակների տակ, որն ամբողջությամբ ավերվել է։ Հենց այդ մարդիկ են գտնվել արտադրամասում, որտեղ որոտացել է պայթյունը։ «Մենք նրանց զոհված ենք համարում եւ որոնողական աշխատանքներ իրականացնում»,-հայտարարել է փրկարարը։ Նա հստակեցրել է, որ ձեռնարկությունը սեւ վառոդ է արտադրել։





























