Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ Ազգային ժողովի նախագահ հնարավոր է նշանակվի Արա Բաբլոյանը: Այսօր՝ մայիսի 17-ին, կուսակցության ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ով է լինելու ԱԺ նախագահը:

«Հավանական թեկնածուն արդեն կա, առաջ չընկնենք, շատ փորձառու, շատ հագարժան մեր ընկերը»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝  հնարավոր է Արա Բաբլոյանը լինի, Շարմազանովը պատասխանեց. «Ինչու ոչ»:

Շարմազանովը չբացառեց նաեւ, որ խորհրդարանի փոխխոսնակը կլինի արդարադատության արդեն նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Խմբակցության ղեկավարն ամենայն հավանականությամբ լինելու է Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ քիչ անց տեղի կունենա ԳՄ նիստը, որից հետո արդեն Խորհրդի նիստ: Քննարկվելու է ԱԺ նախագահի եւ փոխնախագահի հարցը: