Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն իր ներկայիս կարգավիճակից գոհ է:
Այսօր՝ մայիսի 17-ին, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողները Բեգլարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք պատրաստվում է Կառավարություն վերադառնալ:
«Ես ինձ Գործադիր մարմնում եմ պատկերացնում, գիտե՞ք՝ ինչ լավ պաշտոն է լինել այսքան ձայն հավաքած Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնում լինելը: Ավելի ցածր գնա՞մ»,- ասաց Բեգլարյանն ու արագ հեռացավ:
Նշենք, որ այսօր տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստ, որին կհաջորդի Խորհրդի նիստը: Քննարկվելու է ԱԺ նախագահի եւ փոխնախագահների թեկնածության հարցը:





























