Չինաստանի իշխանությունները համակարգիչների օգտատերերին զգուշացրել են արտասահմանում նոր շորթիչ վիրուսի ի հայտ գալու մասին, հաղորդում է «Սինխուա»-ն։

Համակարգչի վիրուսներին արտակարգ արձագանքման ՉԺՀ պետական կենտրոնը այսօր հայտնաբերել է UIWIX վիրուսը, որը տարածումը նման է WannaCry-ի տարածմանը։ 

«Նոր վիրուսն օգտագործում է Windows օպերացիոն համակարգի թերությունները եւ վնասում համակարգիչները, անվանափոխված ֆայլեր։ Անվանափոխված ֆայլերը սովորաբար ունենում են «.UIWIX» գաղտնագիրը»,- հայտնել է տվյալ կենտրոնի ղեկավարի մշտական տեղակալ Չեն Ցզյանմինը։

Չինաստանում դեռ այս վիրուսից տուժելու մասին լուրեր չկան։