Մայիսի 17-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մասիսի բաժին է հրավիրվել 23-ամյա տղամարդ եւ տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրեն պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի թիվ 73/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան տեղափոխել իր տուն, այնուհետեւ՝ հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























