Այաքսի ղեկավարությունը որոշել է երկու խաղով թիմից հեռացնել ուրուգվայցի Լուիս Սուարեսին, որը Հոլանդիայի առաջնության 15-րդ տուրի ՊՍՎ Էյնդհովենի հետ խաղում կծել էր Օթման Բակալային: Սուարեսը նաեւ տուգանվել է: Գումարը, որի չափը չի նշվում կուղղվի բարեգործության:
Պատիժն ուժի մեջ կմտնի արդեն այսօր, նոյեմբերի 23-ին: Սուարեսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի Ռեալի հետ հանդիպումը, հաղորդում է Sky Sports-ը:





























