Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայր Ֆիլիպը 64 տարեկանում վախճանվել է մայիսի 18-ի գիշերը՝ Մերձծովյան Ալպեր դեպարտամենտի Անտիբ քաղաքի հիվանդանոցում, հայտնում է Nice Matin պորտալը:

«Նա համեստ եղբայր էր, վարում էր ջազմեն փորձարարի կարիերա՝ քաղաքականությունից հեռու էր: Նա ծանր վիճակում էր: Նրա հիվանդության պատճառը հայտնի չէ»,- փոխանցում է պարբերականը:

Պորտալի տեղեկություններով՝ երեքշաբթի, լիազորությունները հանձնելուց հետո 2 օր անց Օլանդը հիվանդանոցում այցելել է եղբորը: «Մասնավոր այցը գաղտնի է կատարվել:  Հանդիպման ժամանակ նախկին նախագահը զուսպ է եղել»,- նշված է հրապարակման մեջ: France Info-ի տեղեկություններով՝ Ֆիլիպ Օլանդը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ եւ հիվանդ էր մի քանի ամիս շարունակ:

Ֆիլիպ Օլանդը Կանում էր բնակվում, այն նույն տանը, որտեղ եւ նրա 94-ամյա հայրը՝ Ժորժը: Ակնկալվում է, որ նախկին նախագահի եղբոր հուղարկավորությունն առաջիկայում կկատարվի Ֆրանսիայի Լազուրե ափին: