ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վհուկների որս է համարում ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցերով հատուկ դատախազ նշանակելը։

«Չնայած Քլինթոնի (նախընտրական) քարոզարշավի եւ Օբամայի վարչակազմի ընթացքում բոլոր ապօրինի գործողություններին՝ հատուկ դատախազ երբեւիցե չի նշանակվել»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ դա համարում է ԱՄՆ պատմության մեջ քաղաքական գործչի դեմ վհուկների ամենամեծ որսը։