Ֆլորիդայի բնակիչը չէր էլ պատկերացնում, թե ինչ անակնկալ է իր սպասվում իր տան զուգարանում:

Զուգարանակոնքում նա անկոչ հյուրի` զգալի չափերով մողեսի է հայտնաբերել որը, ըստ երեւույթին, զուգարանակոնքը ջրամբար է համարել: Սակայն հայտնի չէ, թե ինչպես է կենդանին այնտեղ հայտնվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները մողեսին հանձնել են վայրի կենդանիների փրկության կազմակերպության անդամներին: