Ըստ այն տեղեկության բացահայտման, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը Թուրքիայի հետ միասին հանդես է եկել ամերիկյան ռազմական գործողության դեմ, որ ծրագրվել էր շատ ամիսների ընթացքում, Ամերիկայի Հայկական համագումարը վերականգնել է իր կոչը՝ ի վնաս ԱՄՆ ազգային անվտանգության ամերիկացի պաշտոնյաների վրա Թուրքիայի գաղտնի ազդեցության ամբողջական քննության մասին:
Համագումարը նամակներ է հղել Սենատի հետախուզության հարցերով մշտական կոմիտեի նախագահ Ռիչարդ Բերուին, հետախուզության հարցերով կոմիտեի ղեկավար Դեւին Նունյեսին եւ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆին՝ ընդգծելով այս հարցում հիմնական խնդիրները:
«Մենք կրկին ականատես ենք լինում ԱՄՆ քաղաքականության վրա ազդելու Թուրքիայի ագրեսիվ փորձերին: Հաշվի առնելով վերեւում նշված խնդիրները՝ մենք վերականգնում ենք մեր խնդրանքը Թուրքիայի գործողությունների ամբողջական քննության մասին, որոնք սպառնալիք են ներկայացնում Ամերիկայի ազգային անվտանգությանը եւ ժողովրդավարական ինստիտուտներին»,- հայտարարել են Համագումարի նհամանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Կրիկորյանը:





























